.

ԹԵՍՏ 2

Уважаемый господин или госпожа, пожалуйста, уделите несколько минут вашего времени, чтобы заполнить эту анкету.

Защищено
ԹԵՍՏ 2 Կարդացե ́ք պնդումները և որոշե ́ք թե ինչքանով են դրանք համապատասխանում Ձեզ։Խնդրում ենք թեստը լրացնել մինչև վերջ։Այն կազմված է 101 հարցից։
1

Անուն Ազգանուն

Խնդրում ենք լրացնել ձեր անունը և ազգանունը
2

1 Անհարմարություն է զգում, երբ սկսում եմ խոսել ինչ–որ մեկի հետ:

3

2. Ուրիշների առաջ սիրտ բանալու ցանկություն չունի։

4

3 Ամեն ինչում սիրում է մրցակցություն, պայքար:

5

4 Մեծ պահանջներ է ներկայացնում իր նկատմամբ։

6

5 Իրեն հաձախ է կշտամբում արարքների համար:

7

6 Իրեն հաճախ է ցածրացած (ստորացած) զգում։

8

7 Կասկածում է, որ կարող է դուր գալ հակառակ սեռի ներկայացուցիչներից ինչ-որ մեկին։

9

8 Միշտ կատարում է իր խոստումները։

10

9 Ջերմ, բարի հարաբերություններ ունի շրջապատի հետ։

11

10 Զուսպ, պարփակված մարդ է. իրեն մի փոքր հեռու է պահում ուրիշներից:

12

11 Իր անհաջողությունների համար մեղադրում է իրեն։

13

12 Պատասխանատու մարդ է նրա վրա կարելի է հույս դնել:

14

13 Զգում է, որ ի վիճակի չէ թեկուզ մի բան փոխել. բոլոր ջանքերն ապարդյուն են։

15

14 Շատ բաների նայում է հասակակիցների աչքերով:

16

15 Լիովին ընդունում է այն կանոններն ու պահանջները, որոնց անհրաժեշտ է հետևել։

17

16 Չեն բավականացնում սեփական համոզմունքներն ու կանոնները։

18

17 Սիրում է երազել, երբեմն նույնիսկ ցերեկները։ Դժվարությամբ է երազանքների աշխարհից վերադառնում իրականություն:

19

18. Միշտ պատրաստ է պաշտպանել և նույնիսկ հարձակվել. ընկղմվում է վիրավորանքները վերապրելու մեջ մտովի ընտրելով վրեժի հնարավոր տարբերակները։

20

19 Կարողանում է կառավարել իրեն և իր արարքները, պարտադրել իրեն,թույլատրել,ինքնակառավարումը նրա համար պրոբլեմ չէ։

21

20 Տրամադրությունը հաճախ է փչանում. վհատությունը, մելամաղձոտությունը պատում է նրան։

22

21 Այն ամենը, ինչ վերաբերում է ուրիշներին, նրան չի անհանգստացնում։

23

22 Մարդիկ, որպես կանոն, նրան դուր են գալիս։

24

23 Չի ամաչում իր զգացմունքներից, բացահայտ արտահայտում է դրանք:

25

24 Մարդկանց մեծ խմբերում մի փոքր միայնակ է լինում:

26

25 Այժմ մի փոքր այն չէ: Ցանկություն կա ամեն ինչ թողնել, ինչ–որ տեղ թաքնվել։

27

26 Շրջապատի մարդկանց հետ սովորաբար լեզու է գտնում։

28

27 Ամենադժվարը ինքն իր հետ պայքարելն է։

29

28 Զարմացնում է շրջապատի մարդկանց անտեղի բարեհամբույր վերաբերմունքը։

30

29 Հոգու խորքում լավատես է, հավատում է ավելի լավին:

31

30 Չզիջող, համառ մարդ է, նման մարդկանց անվանում են դժվար։

32

31 Մարդկանց քննադատաբար է վերաբերվում և քննադատում է, եթե գտնում է, որ դրան արժանի են։

33

32 Սովորաբար իրեն ոչ թե առաջնորդ է համարում, այլ հետևորդ (ենթարկվող)։

34

33 Նրան ճանաչողներից շատերը լավ են վերաբերվում նրան, սիրում են։

35

34 Երբեմն ունենում է այնպիսի մտքեր, որոնք չի ցանկանա կիսել ուրիշների հետ:

36

35 Գրավիչ արտաքինով մարդ է:

37

36 Իրեն անօգնական է զգում, զգում է մեկի կարիքը, որն իր կողքին կլինի։

38

37 Որոշում ընդունելուց հետո հետևում է դրան:

39

38 Թվում է, թե ինքնուրույն է որոշումներ կայացնում, սակայն չի կարողանում ազատվել այլ մարդկանց ազդեցությունից:

40

39 Մեղքի զգացում է ունենում, նույնիսկ եթե մեղավոր զգալու պատճառ չկա:

41

40 Անբարյացակամություն է զգում շրջապատի նկատմամբ:

42

41 Ամեն ինչից գոհ է:

43

42.Ափերից դուրս է եկել, չի կարող հավաքել, կազմակերպել իրեն։

44

43 Զգում է անտարբերություն, այն, ինչ նախկինում անհանգստացնում էր, հիմա նշանակություն չունի։

45

44 Հավասարակշռված է, հանգիստ:

46

45 Բարկանալիս հաճախ է դուրս գալիս ափերից:

47

46 Հաճախ իրեն վիրավորված է զգում:

48

47 Եռանդուն, անհամբեր, ջերմ մարդ է․ պակասում է զսպվածությունը։

49

48 Պատահում է, որ բամբասում է:

50

49 Այնքան էլ չի վստահում զգացմունքներին, դրանք երբեմն փորձանքի մեջ են գցում։

51

50 Բավականին դժվար է ինքնուրույն լինել:

52

51. Առաջինը բանականությունն է, ոչ թե զգացմունքները, նա որևէ բան անելուց առաջ կմտածի:

53

52 Իր հետ կատարվող ամեն ինչ մեկնաբանում է իր ցանկությամբ, ի վիճակի է ավելորդ բաներ հորինել...Մի խոսքով՝ այս աշխարհից չէ:

54

53.Մարդկանց նկատմամբ համբերատար է և ամեն մեկին ընդունում է այնպիսին, ինչպիսին կան։

55

54 Փորձում է չմտածել իր պրոբլեմների մասին։

56

55 Իրեն համարում է հետաքրքիր մարդ, գրավիչ և աչքի ընկնող անձնավորություն:

57

56 Ամաչկոտ մարդ է, հեշտությամբ է զսպվում (հանգստանում):

58

57 Անհրաժեշտ է նրան անպայման հիշեցնել, դրթել, որպեսզի գործն ավարտին հասցնի։

59

58 Հոգու խորքում զգում է ուրիշների նկատմամբ իր առավելությունը։

60

59 Ոչինչ չկա, որում արտահայտի իրեն, իր անհատականությունը, իր ես–ը։

61

60 Վախենում է, թե ինչ կմտածեն ուրիշներն իր մասին։

62

61 Փառասեր է, անտարբեր չէ հաջողությունների, գովեստների նկատմամբ, այն ամենում, ինչ էական է իր համար, փորձում է լինել լավագույնների շարքում։

63

62 Այնպիսի մարդ է, որի մեջ այժմ արհամարհանքի արժանի շատ բան կա:

64

63 Գործունյա, եռանդուն մարդ է, լցված է նախաձեռնողականությամբ։

65

64 Խույս է տալիս դժվարություններ և բարդություններ առաջ բերող իրավիճակներից:

66

65 Իրեն բավականին լավ չի գնահատում:

67

66 Բնույթով առաջնորդ է և կարողանում է ազդել ուրիշների վրա:

68

67 Ինքն իրեն, ընդհանուր առմամբ, լավ է վերաբերվում։

69

68 Համառ, հաստատակամ մարդ է, նրա համար միշտ կարևոր է իրենը պնդել:

70

69 Չի սիրում, երբ ինչ–որ մեկի հետ հարաբերությունները փչանում են, հատկապես, եթե հակադրությունը սպառնում է ակնհայտ դառնալ:

71

70 Երկար ժամանակ չի կարողանում որոշում ընդունել, ընդունելուց հետո կասկածում է դրա ճիշտ լինելու վրա:

72

71 Շփոթության մեջ է ընկնում, ամեն ինչ խառնվել է, ամեն ինչ խճճվել է:

73

72 Գոհ է իրենից:

74

73 Անհաջողակ է:

75

74 Հաճելի, դեպի իրեն տրամադրող մարդ է։

76

75 Հնարավոր է, որ դեմքով այնքան էլ դուրեկան չէ, բայց կարող է դուր գալ որպես մարդ, որպես անձնավորություն:

77

76 Ատում է հակառակ սեռի անձանց և չի շփվում նրանց հետ:

78

77 Երբ ինչ–որ բան է պետք անել, վախն է համակում. հանկարծ գլուխ չհանեմ, հանկարծ չստացվի։

79

78 Հոգին թեթև է ու հանգիստ, չկա ոչինչ, որը նրան խիստ անհանգստացնի:

80

79 Կարողանում է տքնաջան աշխատել:

81

80 Զգում է, որ մեծանում է, փոխվում է ինքը և վերաբերմունքը շրջապատի նկատմամբ։

82

81 Պատահում է, որ խոսում է այնպիսի բաների մասին, որոնցից բոլորովին գլուխ չի հանում։

83

82 Միշտ միայն ճիշտն է ասում։

84

83 Տագնապած է, անհանգստացած ու լարված:

85

84 Որպեսզի ստիպեն ինչ–որ բան անել, պետք է ինչպես հարկն է պնդել ,այդ ժամանակ նա կզիջի:

86

85. Իրեն անվստահ է զգում:

87

86. Իրավիճակները հաճախ ստիպում են պաշտպանվել, արդարանալ և հիմնավորել սեփական արարքները:

88

87. Զիջող է, դյուրափոփոխ և մեղմ է այլ մարդկանց նկատմամբ։

89

88 Խելացի մարդ է, սիրում է խորհել:

90

89 Սիրում է գլուխ գովել, հպարտանալ:

91

90 Որոշում է ընդունում և նույն պահին փոխում այն, նախատում է իրեն դրա համար,բայց ոչինչ անել չի կարող:

92

91 Փորձում է հույսը դնել իր ուժերի վրա, ոչ մեկի օգնության վրա հույս չի դնում։

93

92 Երբեք չի ուշանում:

94

93 Ընկճվածության, ներքին կաշկանդվածության զգացում է ունենում:

95

94 Առանձնանում է ուրիշների մեջ։

96

95 Այնքան էլ հուսալի ընկեր չէ, ամեն ինչում չէ, որ նրա վրա կարելի է հույս դնել:

97

96 Իր մեջ ամեն ինչ պարզ է, իրեն լավ է հասկանում:

98

97 Շփվող, պարզ մարդ է, հեշտությամբ է մտերմանում մարդկանց հետ:

99

98 Ուժերն ու ընդունակությունները լիովին համապատասխանում են այն խնդիրներին որոնք պետք է լուծի ամեն ինչից գլուխ է հանում։

100

99 Չի գնահատում իրեն, ոչ ոք նրան լուրջ չի ընդունում, լավագույն դեպքում նրա նկատմամբ հանդուրժող են, ուղղակի դիմանում են:

101

100 Անհանգստանում է, որ շատ է տարվում հակառակ սեռի ներկայացուցիչների մասին մտքերով։

102

101 Իր բոլոր սովորությունները համարում է լավը:

Շնորհակալություն ☺️

ԹԵՍՏ 2 Կարդացե ́ք պնդումները և որոշե ́ք թե ինչքանով են դրանք համապատասխանում Ձեզ։Խնդրում ենք թեստը լրացնել մինչև վերջ։Այն կազմված է 101 հարցից։