Բարեվարքություն
Կրթական ոլորտի դերակատարների վարքագիծը համահունչ է մի շարք դրական բարոյական և էթիկական սկզբունքներին ու չափանիշներին, որոնք հենվում են հիմնական արժեքների վրա:
Ազնվություն
Բուհի բոլոր դերակատարները պետք է մշտապես խուսափեն ցանկացած խարդախությունից, ստախոսությունից, խաբեությունից, գողությունից, շորթումից կամ որևէ այլ անազնիվ արարքից:
Ճշմարտություն
Բուհերի բոլոր դերակատարները պետք է Ճշմարտությունն ասեն և չստեն բարձրագույն կրթության համակարգի ներսում իրականացվող ցանկացած տիպի հաղորդակցության ժամանակ:
Թափանցիկություն
Այս սկզբունքը պահանջում է ազատորեն հանրայնացնել ոչ միայն բուհի՝ որպես կազմակերպության, այլև բուհի բոլոր դերակատարների՝ որպես անհատների մասին տեղեկատվությունը, և այս պարտականության շրջանակը տարբեր է` պայմանավորված այն հանգամանքով, թե ինչ դերակատարի մասին է խոսք գնում:
Հարգանք այլոց հանդեպ
Բուհերի բոլոր դերակատարները պետք է ցուցաբերեն բարձրագույն կրթության համակարգում ներգրավված բոլոր շահառուների և շահագրգիռ կողմերի արժանապատվության, ինչպես նաև ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության նկատմամբ հարգանք, ճանաչեն բուհերի դերակատարների` իրենց մասնավոր կյանքը պաշտպանելու և ֆիզիկական ու հոգեբանական բռնությունից պաշտպանված լինելու ընդհանուր իրավունքները:
Վստահություն
Բուհերի բոլոր դերակատարները կարող են միանգամայն վստահ լինել միմյանց նկատմամբ ազնվության, ճշմարտացիության և բարեվարքության դրսևորման հարցում:
Հաշվետվողականություն
Բուհերի բոլոր դերակատարները պատասխանատու են իրենց լիազորությունները պատշաճ կատարելու համար:
Արդարացիություն
Բուհերի բոլոր դերակատարները միմյանց նկատմամբ պետք է վարվեն անկողմնակալ, առանց խտրականության և անազնիվ դրսևորումների:
Հավասարություն, արդարություն և սոցիալական արդարություն
Բուհերի բոլոր դերակատարները պետք է պահպանեն կայունության, հավասարության և արդարության՝ կրթական և սոցիալական արժեքները, ինչպես նաև ճանաչեն ապագա և ներկա սերունդների իրավունքներն ու պարտականությունները: Պետք է գործնականում կիրառեն արդար, թափանցիկ, ներառական և կայուն քաղաքականություն և գործելակերպ` կապված տարիքի, հաշմանդամության, գենդերի և գենդերային ինքնության, ռասայի, էթնիկ պատկանելիության, կրոնի և դավանանքի ու սեռական կողմնորոշման հետ, պետք է ապահովեն բարձրագույն կրթության հասանելիությունը՝ ակադեմիական որակավորում ունեցող հնարավորինս մեծ քանակի անձանց համար:
Կրթական համակարգի և կրթական հաստատությունների ժողովրդավարական ու էթիկական ղեկավարում և կառավարում
Բուհերի բոլոր դերակատարները պետք է ընդունեն, որ բուհերի ղեկավարումը և կառավարումը պետք է հիմնվեն բոլոր համապատասխան դերակատարների ժողովրդավարական ներգրավվածության վրա, և ղեկավարվեն էթիկայի հիմունքներով առաջնորդություն իրականացնող առաջնորդների կողմից:
Որակյալ կրթություն
Բուհերի բոլոր դերակատարները պետք է ընդունեն իրենց անվերապահ հանձնառությունը՝ հնարավորինս բարձր որակի կրթություն տրամադրելու հարցում։
Անձի կատարելագործում և համակարգերի բարելավում
Բուհերի բոլոր դերակատարները պետք է ընդունեն բարձրագույն կրթության համակարգի շարունակական բարելավման գործում առավելագույն ներդրում կատարելու կարևորությունը։
Ինստիտուցիոնալ ինքնավարություն/ինստիտուցիոնալ անկախություն
Այս սկզբունքի մաս է կազմում ազգային կրթական համակարգում առանձին հաստատու- թյուններին համապատասխան ինքնավարություն և անկախություն շնորհելու և այն պահ- պանելու անհրաժեշտության ճանաչումը, ինչը կբացառի կրթության նկատմամբ չափազանց կենտրոնացված քաղաքական հսկողությունը
Միջազգային համագործակցություն
Բուհերի բոլոր դերակատարները ճանաչում են կրթական գործունեության մեջ դրական միջազգային համագործակցության կարևորությունը:
Ամբիոնի կամ ֆակուլտետի անվանումը